ԲՀԿ-ն «կռվում է» մի քանի ճակատով․ «Հրապարակ»

«Ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորական ջոկատներ կազմելու մասին։ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել Ծառուկյանի կոչին: Ընդ որում՝ կամավորագրվում են ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլեւ մեծ թվով անկուսակցականներ:
Այս աշխատանքները համակարգելու նպատակով ԲՀԿ-ում ստեղծվել է հատուկ շտաբ: Արդեն մի քանի ջոկատ ուղարկել են առաջնագիծ։ Աղաբաբյանը հայտնել է, որ հերթական ջոկատի հետ ինքն էլ երեկոյան կմեկնի Արցախ․ «ՊՆ-ի հետ բոլոր հարցերը հստակեցնում ենք, որտեղ անհրաժեշտ է, այնտեղ էլ մեզ կտանեն»։ Նշենք, որ ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով․ առաջնագիծ մեկնելուն զուգահեռ, օրերս Ծառուկյանի որոշմամբ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը «հրատապ» այցով մեկնել են Մոսկվա՝ ռազմավարական գործընկերների հետ քննարկելու Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Սակայն երկու օր է՝ ԲՀԿ-ական պատվիրակների հետ կապ հաստատել չի հաջողվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
8103:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
8102:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
16900:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
199Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
190Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
122Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
227Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
116Երեկ, 16:24