«Հայաստանն ունի երկու դաշնակից». Լևոն Շիրինյան
![]() 902 Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 01:15 Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ, սեպտեմբերի 27-ին «հանկարծ» պայթած պատերազմը, որը հասունացվել էր գողապետության շրջանի գավառամիտ ղեկավարության կառավարման տարիներին, և շարունակվել իներցիոն ուժով, շատ խորքային ու քողարկված խնդիրներ ջրի երես հանեց. մասնավորապես, «խոշոր եղբոր» տարոօրինակ վարքագիծը, ամորֆ Արևմուտքի «զբաղվածությունը» սառը ցնցուղի դեր խաղաց հայ քաղքենու գլխի համար: Տարօրինակ կերպով թուրքական զորագնդերը բաց «տեքստով» մտան հայկական Նախիջևան նրան Ադրբեջանի խնամակալությանը հանձնած ՌՖ արծվային հայացքի ներքո՝ 21-ի պայմանագրի հմուտ անտեսումով: Պատերազմի առաջին օրերին էլ ես հայտարարեցի, որ այս պատերազմը Հայաստանի (ՀՀ +ԱՀ) ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ պատերազմն է (բոլոր հետևանքներով հանդերձ): Այսօր էլ պնդում եմ նույնը՝ ավելացնելով, որ այն մենք պարտավո՛ր ենք շահել: Եվ վերջ: Եվ մենք կարո՛ղ ենք այն շահել, քանզի Հայաստանը, որպես ելակետ, ունի առնվազն երկու դաշնակից. . Հայկական Զինուժը՝ իր անառիկ Լեռնաշխարհով: . Բարոյական նկարագիրը, գիտաքաղաքական հմտությունն ու ավանդական մատական ոգին վերականգնած Համայն Հայությունը՝ որպես ՑԱՆՑԱՅԻՆ պետություն: Մա՛հ թշնամուն»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
