Իրանի ռազմաօդային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել
![]() 1088 Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 12:05 Իրանի ռազմաօդային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել ժամանակակից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Այս մասին նոյեմբերի 2-ին հաղորդել Է Tehran Times-ը: Զորավարժություններն սկսվել են նոյեմբերի 1-ին և անցկացվելու են Սպահան նահանգում: Իրանի ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի խոսքով՝ զորավարժությունների հիմնական փուլը կսկսվի նոյեմբերի 2-ին: Նա նաև նշել է, որ զորավարժություններին կօգտագործվեն F-4, F-5, F-7, F-14, МиГ-29 և Сухой-24 օդանավերը, ինչպես նաև իրանական սեփական արտադրության Saeqeh թռչող սարքերը: Վարժանքների ընթացքում հարվածային ավիացիային կաջակցեն Boeing-707, Boeing-747 ինքնաթիռները, ինչպես նաև տրանսպորտային C-130-ը և այլ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անմիջապես Իսլամական Հանրապետությունում մշակված: Նասիրզադեն ընդգծել է, որ զորավարժություններն ուղղված են «գործողության պլանների կատարման մշակմանը և ճիշտ մոդելի ստեղծմանը, որը հարմար կլինի իրական մարտական գործողությունների համար»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
