«Այսօրվա հարձակումներն իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից». Արծրուն Հովհաննիսյան
![]() 623 Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 22:20 «Դեռ անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են․․․ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են»,- այսօրվա ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակը սահմանագոտում, հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ վաղ առավոտյան սահամանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում, Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնական ուղղությունում՝ Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են իրականացվել։ «Այսօրվա հարձակումներն իրենց սաստկությամբ, ուժգնությամբ որոշակիորեն տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ Բոլոր ուղղություններում թշնամու հարձակումները տապալվել են, հետ են շպրտվել, նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություն ունենալ»,- ասաց նա։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
