Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հայերը պարտավոր են խելքի բերել խելակորույս աշխարհը». Արծրուն Պեպանյան

«Հայերը պարտավոր են խելքի բերել խելակորույս աշխարհը». Արծրուն Պեպանյան
266
Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 03:20

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՎ Է ՔԱՂԱՔԱԿՐԹԵԼՈՒ «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» ԱՇԽԱՐՀԻՆ
Մի քանի հարյուր տարի առաջ «քաղաքակիրթ» աշխարհում այսպիսի կարգ կար՝ եթե որևէ երկրի մոտերքում ծովում նավաբեկություն էր տեղի ունենում, ապա առափնյա երկրներն իրավունք ունեին բռնագրավել նավը, յուրացնել բեռը, իսկ ուղևորներին ու նավաստիներին՝ գերել :
Եվ «քաղաքակիրթ» աշխարհն ապրում էր այս վայրենի օրենքով, մինչև որ եկան հայ ծովագնացները: Նրանք ասացին՝ սա վայրենություն է, և առաջարկեցին առափնյա երկրներին պարտավորեցնել թալանելու փոխարեն օգնության հասնել նավաբեկյալներին, օժանդակել, որ նրանք հասնել իրենց երկրները:
Ու աշխարհը սկսեց ապրել հայերի բերած համամարդկային օրենքով:
Հիմա էլ նույնի կարիքը կա, ու հայերը պարտավոր են, որպես ամենաավագ ժողովուրդ, խելքի բերել խելակորույս աշխարհը»: