«Ամեն մի տարանջատման երևույթի ծիլն Արցախում ավելի սուր են ընկալում». Թևան Պողոսյան
![]() 339 Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 18:15 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոյեմբերի 3-ից կրկին Արցախում եմ, իսկ սեպտեմբերի 27-ից «բացակայել» եմ ընդամենը 17 օր (14-ը կարանտինում եմ եղել): Արդյո՞ք երկու շաբաթվա բացակայությունից հետո այլ էի պատկերացնում տեսնել Արցախը։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ այո՛։ Բայց նորից տեսա մաքուր ու կանգուն Արցախ։ Այս բոլոր օրերին բազմաթիվ մարդկանց հետ քննարկելով պատերազմի բերած հետևանքները, ավերածությունները, անմահացածների և վիրավորների ցավը՝ մի բան եմ նկատել ու մեկ անգամ նորից ցանկանում եմ շեշտել։ Տղաներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց մենք շնորհակալություն կասենք։ Այսօր հատուկ ցանկանում եմ նշել մեր Հայրենիքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովողներին, հենց մարտադաշտում՝ իրենց կողքին։ Կարեն, Արթուր, Վաչիկ... բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։ Իսկ իրականում այս ամենը նշում եմ, որ մեկ անգամ նորից վերաիմաստավորենք և ամեն վայրկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միասին նոր ապագա պետք է կառուցենք։ Անցյալն էլ հետ չես բերի, բայց ապագան պետք է հիմնված լինի իրար փայփայելու, միասին ապրելու և միասնականությունն ամրապնդելու վրա։ Նորից խնդրում եմ՝ Երևանում հիշեք, որ ամեն մի տարանջատման երևույթի ծիլն այստեղ ավելի սուր են ընկալում։ Մի՛ արեք, խնդրում և աղաչում եմ։ Սովորե՛ք շնորհակալ լինել իրար և նայել առաջ»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
