Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ստեփանակերտի ծննդատանը ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը․ ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտի ծննդատանը ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը․ ԱՀ ԱԻՊԾ
446
Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 14:55

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։
Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ՝ բավարար է։
Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։
Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։
Նշենք, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում արդեն 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ»։