Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Չեզոքացրել ենք դիվերսիոն խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել». Արծրուն Հովհաննիսյան

«Չեզոքացրել ենք դիվերսիոն խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել». Արծրուն Հովհաննիսյան
643
Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 22:40

Ինչպես արդեն հայտնել էինք, Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ փակվել են, քանի որ ընթանում են դիվերսիոն խմբերի որոնողական գործողություններ:

Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով թեմային, ասաց. «Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից: