«Նա չի կարող ընդունել իր պարտությունը». Սուրեն Սարգսյան
![]() 375 Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 13:30 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկյան ընտրական ճգնաժամ Այս ընտրությունները բացառիկ են: Թրամփը շուրջ 5 միլիոն ավելի ձայն է հավաքել քան նախորդ ընտրություններում: Բայդենն ավելի շատ ձայն է հավաքել քան որևէ նախագահ ԱՄՆ պատմության մեջ: Փոստային ծառայության միջոցով նախապես քվեարկել են շուրջ 100 մլն մարդ, ինչը բացառիկ թիվ է: Սակայն, հենց այս պահին Բայդենը Թրամփից կարծես առաջ է անցել ընտրիչների ընդամենը մեկ ձայնի շնորհիվ: Այսքան մոտ թվերով նախագահի ընտրություն նշանակում է մյուս թեկնածուի կողմից միանշանակ բողոքարկում, քանի որ, ըստ նախնական տվյալների, Թրամփը կունենա 268 քվե: Հենց սա է պատճառը, որ դելեգիտիմացվում է Բայդենի հաղթանակը և Թրամփը չի ընդունում իր պարտությունը: Արդեն երկրորդ օրն է հաշվարկվում և վերահաշվարկվում են ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում: Թրամփն արդեն բողոքարկում է արդյունքները: Նա կասկածելի է համարում, որ հաշվարկների վերջին րոպեներին տարբեր նահանգներում, որտեղ նա առաջատար էր, դեմոկրատները լրացուցիչ ձայներ են ստացել և առաջ անցել: Ինչպես ասում էի նախկինում, նման պայմաններում Թրամփի հաղթանակը հերոսություն կլիներ, սակայն Բայդենի հաղթանակ էլ հեշտ չի տրվելու: Թրամփը չի հանձնվելու և պայքարելու է մինչև սպառվեն բոլոր իրավական և քաղաքական մեխանիզմները: Նա չի կարող ընդունել իր պարտությունը ընդամենը 2-3 ձայնի պատճառով մանավանդ, եթե կասկածներ ունի հաշվարկների մասով: Առայժմ Թրամփը մինչ հունվարի 20-ը նախագահ է դրանից բխող բոլոր հետևանքներով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
