Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Գերության մեջ մահացած 84-ամյա տղամարդու մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով». Ռ. Վարդանյան

«Գերության մեջ մահացած 84-ամյա տղամարդու մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով». Ռ. Վարդանյան
286
Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 19:20

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 29-ին հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները և արտահանձնվել մեկ քաղաքացիական անձ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացիական երկրորդ անձին՝ 84-ամյա Միշա Մելքումյանին բժշկական առումով հակացուցված է եղել տեղափոխելը։ Հաջորդ օրը պարզվել էր, որ 84-ամյա քաղաքացին մահացել էր:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնեց, որ գերության մեջ մահացած Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով: Ռաֆայել Վարդանյանի խոսքով՝ առկա է բռնի մահ: