«Պահը չէ հանրային հարթակ բերել թեմաներ, որոնք խանգարում են մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանությանը». Սենոր Հասրաթյան
![]() 482 Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ., 12:40 Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռազմական տեղեկատվությունը պաշտպանական համակարգի կարևոր բաղադրիչներից է, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանում ունի ռազմավարամարտավարական նշանակության հարցերի լուծման այն գործառույթները, ինչպիսիք ունեն բանակային մյուս ծառայությունները, այն է՝ ռազմական գաղտնիքի պահպանման հրամայականով ապահովել զինված ուժերի առջև դրված խնդիրների լիարժեք լուծումը: Հանրային իրազեկման գործառույթը բանակի մամուլի ծառայության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության ուղղություններից մեկն է, որը պետք է կյանքի կոչվի բացառապես առաջադրված խնդրի լիարժեք կատարման առաջնահերթությունից ելնելով, այլ ոչ թե սոսկ լրատվություն տարածելու անորոշ նպատակով: Այսօր, քան երբևէ, ինչպես մեր ռազմատեղեկատվական ոլորտի պատասխանատուները, այնպես էլ այդ ոլորտին առնչվող մեզնից յուրաքանչյուրը պարտադրված ենք հավատարիմ լինել այս սկզբունքին և հետևողականորեն նպաստել մեր հաղթանակի կերտման գործին: Ամեն մեկս պետք է լիարժեք գիտակցենք, որ այսօր, երբ մարտեր են ընթանում Շուշիի մատույցներում, ամենահարմար պահը չէ հանրային հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը ոչ այնքան օգնում, որքան խանգարում է մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանությանը»: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22

