Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

ՌԴ ԱԴԾ-ն Կազանում ահաբեկիչների է ձերբակալել

ՌԴ ԱԴԾ-ն Կազանում ահաբեկիչների է ձերբակալել
1052
Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ., 13:10

Կազանում ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են իշխանությունը տապալելու ձգտող ահաբեկիչներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ի կենտրոնական վարչությունը, փոխանցում է РИА Новости-ն։
Ուժայինների տվյալներով՝ 5 իսլամիստ, որոնք մտնում են Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» ահաբեկչական կազմակերպության բջիջի մեջ, զբաղվում էին կազմակերպության գաղափարների քարոզչությամբ՝ կոչ անելով բռնությամբ տապալել գործող իշխանությունը և ստեղծել «համաշխարհային խալիֆայություն»: Կասկածյալները իրենց գաղափարախոսությունը տարածել են Թաթարստանի Հանրապետության բնակիչների շրջանում։
Խուզարկության ընթացքում առգրավվել են ահաբեկչական կազմակերպության էլեկտրոնային կրիչները և արգելված գրականությունը:

ՌԴ ԱԴԾ-ն Կազանում ահաբեկիչների է ձերբակալել