«Արցախում բնակություն կհաստատեն ավելի շատ հայեր, քան՝ մինչև պատերազմն էր». Դավիթ Խաչատրյան
![]() 1961 Շաբաթ, 07 նոյեմբերի, 2020 թ., 05:05 Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչու է Ադրբեջանը թիրախավորում քաղաքացիական օբյեկտները Թերևս կարելի է հաստատված համարել ադրբեջանա-թուրք-ահաբեկչական դաշինքի չիրականացված պլանը. այն է՝ բլիցկրիգ իրականացնել, ահռելի ծավալներով հարձակվել և մի քանի օրում գրավել Արցախը։ Չարամիտ պլանը ձախողվեց: Բայց, ինչպես շախմատում են ասում՝ ձեռք ես տվել, պիտի խաղաս. դաշինքը չէր կարող դրանով ավարտեր սկսածը, պատճառվել էին ահռելի կորուստներ, թե՛ մարդկային, թե՛ ռազմատեխնիկայի, իսկ դա լուրջ վտանգի առաջ կկանգնեցներ ալիևյան ահաբեկչական վարչակազմին։ Եվ որպեսզի սկսածից ապագայում հնարավոր բանակցությունների համար գոնե բանակցային դիրքեր շահեին՝ ահաբեկչական դաշինքը անցավ «պլան Բ»-ին՝ թիրախավորել քաղաքացիական օբյեկտներն ու բնալչությանը։ «Պլան Ա»-ի ձախողումից հետո պատերազմի 6-րդ օրն առաջին անգամ հրթիռակոծվեց Ստեփանակերտը, թիրախում քաղաքացիական ենթակառուցվածքներն էին, իսկ այնուհետև թիրախավորվեց բնակֆոնդը, խաղաղ բնակչությունը, եկեղեցին, հրթիռակոծումները տարածվեցին նաև մյուս բնակավայրեր։ ԻՆՉՈ՞Ւ։ Այսպիսով ահաբեկչական դաշինքն ուզում է Արցախը դարձնել բնակվելու համար անհամատեղելի մի տարածք, որտեղ չկա բնակչություն, և վերացնել ժողովուրդների ինքնորոշման և ապրելու իրավունքի կենսական կարևոր հարցը։ Չկա ժողովուրդ՝ չկա ինքնորոշման խնդիր։ Նպատակը՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԴԱՐՁՆԵԼ ԶՈՒՏ ՏԱՐԱԾՔԻ ԽՆԴԻՐ։ Այսօր Ստեփանակերտի շենք-շինությունների 40%-ից ավելին ավերված է, իսկ բնակիչներին հետ վերադարձնելու համար անհրաժեշտ է լինելու վերականգնել բոլոր ավերված բնակավայրերը, ենթակառուցվածքները։ Ինչպես «պլան Ա»-ն, այնպես էլ «պլան Բ»-ն նույնպես կձախողվի, Արցախում բնակություն կհաստատեն ավելի շատ հայեր, քան՝ մինչև պատերազմն էր։ Արցախցու կամքն անկոտրում է, իր հողում ապրելու իրավունքը՝ չքննարկվող։ Արցախը ապրելու է...»: |

«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
5611:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
5311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
10311:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
9511:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
11310:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
11010:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
12310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
9810:30
