Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ. ԱՀ ԱԻՊԾ

Կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ. ԱՀ ԱԻՊԾ
1180
Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ., 18:55

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություը հայտնում է. «Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։
Օրվա ընթացքում (կեսօրից հետո) կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։
Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։
Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են»: