«Երեք պետություն կա, որ ուրախ չի դեմոկրատի ընտրվելու համար՝ Անգլիան, Իսրայելը և Թուրքիան». Թամար Հովհաննիսյան
![]() 532 Կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ., 14:40 Դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր երեք պետություն կա, որ ուրախ չի դեմոկրատ թեկնածուի ընտրվելու համար՝ Անգլիան, Իզրաելը և Թուրքիան: Այս երեք աշխարհակործան պետությունները հրաշալի մանեկեն էին գտել և խաղացնում էին իրենց նպատակների համար: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը այս օրվան էր սպասում: Սա շատ նման էր 2000 ականներին, երբ ևս մի բթամիտ, շփացած, անգրագետ՝ Բուշ կրտսերը իր և իր կոռումպացված ընտանիքի ու անբարո կուսակցության համառությամբ երկու շրջան նստեց օվալ օֆիսում ու քանդեց, թե Ամերիկան, թե աշխարհը: Ամերիկացին նախ և առաջ ընտրում է իր ու իր երկրի համար նախագահ և տոկոսային այսպիսի հարաբերությամբ երկար տարիներ դեմոկևատները չէին հաղթել: Ամերիկացին անհատին չի ընտրում, ընտրում է տվյալ թեկնածուի և իր թիմի ու կուսակցության գաղափարները տվյալ պահի համար: Ամերիկացի ասելով այսօրվա հաղթած թեկնածուն և նրա ընտրած փոխնախագահը նկատի ունեն բոլորին՝ անկախ ազգությունից, ռասսայից, կրոնքից: Սա է Ամերիկան: We the people, բոլոր մարդիկ հավասար են և այդպես պետք է լինի: Էն ահավոր ճեղքը, որ գոյացել էր 5 տոկոս հարուստների և 95 տոկոս ծայրը ծայրին ապրողների միչև միշտ է եղել հանրապետականների ձեռագիրը: Իսկ աշխարհի և հայերիս համար, Հայաստանի համար դրական փոփոխությունները թերևս այն կլինի, որ երրորդ աշխարհամարտից խուսափենք, որը կածես ծրագրել էին վերը նշածս երկրները ծագեցնել մեր վերջնական վերացման գնով: Այսօր ես մեր երիտասարդ սերնդի կյանքերը փրկելու մասին եմ մտածում ու նվազագույն կորուստների գնով: Իսկ եթե առավոտյան սուրճի հետ, որպես մի պատառ քաղցրավենիք կուզեք՝ Բայդընի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է մեր նախագահը, Կամալա Հարրիսը շատ հայամետ սենատոր է եղել, որ այսօր փոխնախագահ դարձավ: Նախապես զգուշացնում եմ, որ երկխոսության մեջ չեմ մտնելու, իմ էջում ես իմ կարծիքն եմ հայտնում, ուզում եք հավանեք, չեք ուզում մի կարդացեք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
