«Էրդողանը հայտնվել է Ալիևի ֆեյքնյուզային թակարդում». Գոռ Աբրահամյան
![]() 393 Կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ., 23:05 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդամենն օրեր առաջ էր եղել Բաքվում: Եվ հենց ինքն էր նշել, որ հաջորդը մոտ օրերս Ադրբեջան կայցելի իրենց պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Սակայն Ալիևի կողմից Շուշիի մասին արած անժամանակ հայտարարությունից հետո Բաքու միաժամանակ այցելում են Թուրքիայի ինչպես պաշտպանության, այնպես էլ արտաքին գործերի նախարարները: Սա իր մեջ պարունակում է երկու ուղերձ: Նախ, Անկարան դեմոնստրատիվ ցուցադրում է աշխարհին, որ Բաքու գալ-գնալն իր վեզիրների համար նույնն է, ինչպես մայրաքաղաքից իրենց վիլայեթներից մեկը գնալը և սուլթանի հրովարտակները տեղ հասցնելը: Ավելի պարզ ասած՝ ցուցադրվում է, որ Ադրբեջանն այլևս իրենց կողմից գրավված տարածք է, իսկ Իլհամի կողմից պաշտոնական ընդունելության արարողակարգային հանգամանքներն ընդամենն ինքնիշխանության սենտիմենտալ ձևականություններ են: Երկրորդ, Էրդողանն ադրբեջանական վիլայեթ ուղարկելով իր երկու հավատարիմ և գաղափարակից մարդկանց, որոնք նաև զբաղեցնում են Թուրքիայի արտաքին քաղաքականության ողնաշարը կազմող երկու առանցքային կառույցների՝ ԱԳՆ-ի և ՊՆ-ի ղեկավարների պաշտոնները, կոնկրետ ուղղությամբ հստակ ուղերձ է հղում առ այն, որ Շուշիի, այսպես կոչված, «գրավումն» իրենց համար խորհրդանշում է ոչ միայն Ադրբեջանը որպես իր քաղաքական հեռահար նպատակների պլացդարմը դառնալը, այլ նաև՝ Հարավային Կովկաս իր «տրիումֆալ» ներխուժման ու ազդեցության հաստատումը՝ անկախ այս ռեգիոնում եղանակ ստեղծող դերակատարների ցանկություններից ու տրամադրություններից: Հետևաբար իր հետ հարավկովկասյան օրակարգերում հաշվի չնստել այլևս չեք կարող: Էրդողանը, սակայն, հայտնվել է Ալիևի ֆեյքնյուզային թակարդում և ակնհայտորեն շտապել է այս դեմոնստրացիոն ուղերձները հղելու հարցում: Այդ մասին ասում է Շուշիում թշնամու առաջխաղացումը կանգնեցնող հայ զինվորը»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
