Կապամոնտաժվեն Բագրատաշենի նոր կամրջի օտարման գոտում գտնվող շինություններն ու կառուցվածքները
![]() 378 Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 14:00 «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Կապամոնտաժվեն Բագրատաշենի նոր կամրջի օտարման գոտում գտնվող շինություններն ու կառուցվածքները ՀՀ կառավարության 31.10.2020թ. թիվ 1746-Ա որոշմամբ թույլատրվել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության նպատակով օտարման գոտու սահմաններում տեղակայված‚ ՀՀ սեփականություն հանդիսացող և Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղում տեղակայված և ՀՀ ԱԱԾ-ին ամրացված 357.58 քմ ծածկարանի‚ 6 տաղավարների ապամոնտաժման‚ 26 մ երկարությամբ պատի և 43 քմ մակերեսով տանիքավոր մայթի քանդման աշխատանքների իրականացումը։ Կառավարության նույն որոշմամբ թույլատրվել է քանդել նաև կամրջի օտարման գոտում գտնվող և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված 84 քմ մակերեսով շենքը։ Նշված շինությունների ու ենթակառուցվածքների քանդման աշխատանքները կիրականացվեն կամրջի շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության՝ իրանական Tunnel Sadd Ariana ընկերության կողմից՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։ Հողերի օտարման գործընթացից ու տարածքում առկա նշված շինության և կառուցվածքների ապամոնտաժումից հետո կմեկնարկի Բագրատաշենի սահմանային անցակետի նոր կամրջի շինարարությունը։ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։ Պահպանվելու և ամրացվելու է նաև հին կամուրջը: Այսպիսով հին կամուրջը կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը: Մանրամասները՝ այստեղ»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
