Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը». Ժուռնալիստների միություն

«Հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը». Ժուռնալիստների միություն
299
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 06:35

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել. «Վերջին ժամերին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը:

Հարձակման ընթացքում փորձ է արվել վնասել լրատվամիջոցի գույքը և տեխնիկան, նախնական տվյալներով հարձակում է եղել նաև լրատվամիջոցի աշխատակիցների վրա:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է նման քայլերը և կոչ անում զերծ մնալ լրատվամիջոցների գործունեությանն ապօրինի միջամտելուց, լրատվամիջոցների ներկայացուցիչներին սպառնալուց և նմանաբնույթ ցանկացած քայլ իրականացնելուց»: