«Դասալի՛ք տականքներ, ես տեսել եմ՝ ինչպես էին կյանքը հանուն Արցախի զոհում զինվորներն ու կամավորականները». Նաիրի Հոխիկյան
![]() 403 Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 19:05 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ բանակը չէր համալրվում կամավորներով․ 2020թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան մտել եմ տարածքային զինկոմիսարիատ ու ներկայացել, գրանցվել։ Պատերազմի սանձազերծումից ընդամենը 3 ժամ հետո միայն մեկ զինկոմիսարիատում ես արդեն 144-րդ կամավորագրվածն էի։ Ոչ ոքի չկանչեցին։ Հոկտեմբերի սկզբին գրեթե բոլոր ընկերներս անընդհատ կապ են հաստատել իրենց զինկոմիսարիատների պատասխանատուների հետ։ Հնչել է պատասխան՝ կկանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։ Հոկտեմբերի 7-ին վերջապես մեկնեցինք Արցախ՝ այնտեղի կանչով։ 20 օր հետո վերադարձանք։ Օրեր անց կրկին դիմեցինք զինկոմիսարիատ, բազմաթիվ պատճառաբանություններով կրկին հնչեց պատասխան՝ կկանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։ Փոխարենն ստեղծեցին կանանց ջոկատներ, ժամանակ ու ռեսուրսներ ծախսեցին կանանց մարզելու և դա լայնորեն պրոպագանդելու համար։ Մինչդեռ հազարավոր կամավորականները ջարդում էին զինկոմիսարիատների դռները՝ լսելով պատասխան՝ կկանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։ Դասալի՛ք տականքներ, ես տեսել եմ՝ ինչպես էին կյանքը հանուն Արցախի զոհում զինվորներն ու կամավորականները, ինչպես էին շնչում Արցախով։ Մի՛ բարդեք ձեր ապիկարությունը ժողովրդի վրա»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
