Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Կառավարության և ԱԺ շենքերում իրավախախտումներ թույլ տված անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ

Կառավարության և ԱԺ շենքերում իրավախախտումներ թույլ տված անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ
330
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 17:10

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում և այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսևորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:

Արդեն ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հակաիրավական վարքագիծ դրսևորած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։