Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Իբրև Արցախում արված այրվող տան նկարը հին է

Իբրև Արցախում արված այրվող տան նկարը հին է
606
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 21:55

«Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը հայտնում է. «Իբրև Արցախում արված այրվող տան նկարը հին է:
Ֆեյսբուքում շրջանառվում է այրվող տան մի լուսանկար՝ գրառմամբ, թե իբրև Շուշիի բնակիչները այրում են իրենց տները, որպեսզի այն չհասնի թշնամուն։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող նկարը հին է։ Այն համացանցում հայտնվել է դեռ 2012 թվականին։ Ըստ աղբյուրի՝ այն արվել է Պետերբուրգ քաղաքին կից Մուրինո համայնքում»: