Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Դավիթ Տոնոյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Դավիթ Տոնոյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
505
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 22:20

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց իրավիճակն Արցախում:

«Իրավիճակն այս պահին Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է և վերահսկելի: Մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են: Հատուկենտ կրակոցներ են լինում, այսպես ասած՝ շատ լուրջ լռություն է տիրում: Շատ արագ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Տեղակայումն իրականացվում է Հայաստանից Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն այդ ուժերը կտեղակայվեն ԼՂ սահմանների և շփման գծի երկայնքով»,- ասաց նախարարը: