«Կախված ՀՀ ղեկավարության ճիշտ աշխատանքից՝ կարող ենք ունենալ 1000 քառ. կմ ավել, կամ պակաս տարածք». Հրանտ Բագրատյան
![]() 347 Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 23:15 «Նիկոլ Փաշինյանը, բացի տարածքային զիջումներից, այլ ճանապարհ ունե՞ր»,- «Կենտրոն» Հ/Ը-ի եթերում հետաքրքրվեց լրագրողը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից: Հարցին ի պատասխան Բագրատյանն ասաց. «Ինքը բերել, հասցրել էր սրան՝ ավերելով ամեն ինչ»: «Անընդհատ դուխից ա խոսում, տղա էիր, խփեիր նավթամուղները պայթացնեիր: Շաղ տայիր իրենց զորքի առաջ ատոմակայանի մնացորդները: Եթե ինքը բերել, հասցրել էր դրան, ու եթե դուխով տղա էր, թող գոնե դա աներ»,- ասաց Բագրատյանը: Անդրադառնալով Արցախի կարգավիճակին և պատերազմից հետո հայկական կողմին մնացած տարածքներին՝ նախկին վարչապետն ասաց. «ԽՍՀՄ-ի տարածքում 48 ինքնավար միավորումներից մեկը մեր Արցախն էր: Տարածքը կազմում էր 4000 քառ. կմ: 30 տարի առաջ՝ պատերազմի ժամանակ մեզ հաջողվեց գրավել 8200 քառ. կմ տարածք՝ դարձնելով ընդհանուր 12.600 քառ. կմ: Տարածքները, որոնք այս պատերազմի ընթացքում հանձնվեցին, չէին մտնում ԼՂԻՄ-ի մեջ (անվտանգային գոտի էին), մտնում էին Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ: Հիմա այս պահի դրությամբ հայերի տնօրինությանն է թողնված մոտավորապես լավագույն դեպքում 3000 քառ. կմ: Էստեղ մի հատ բայց կա. չարաբաստիկ համաձայնագրում հստակ գրված չէ տարածքները, ասվում է, ամեն կողմին են մնում այն տարածքները, որտեղ այժմ կանգնած են կողմերի զորքերը, բայց մեզ հայտնի չէ, թե մեր զորքերը որտեղ են կանգնած: Կախված ՀՀ ղեկավարության ճիշտ աշխատանքից՝ կարող ենք ունենալ կա՛մ 1000 քառ. կմ ավել, կա՛մ 1000 քառ. կմ պակաս տարածք»: Եթերի ընթացքում Բագրատյանը հայտնեց նաև, որ Արցախից մենք կունենանք առնվազն 56 հազար փախստական: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
