««Ստորագրելու» մասին...». Սուրեն Սահակյան
![]() 289 Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 13:40 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ստորագրելու» մասին... Ստորագրում են պայմանագիրը, համաձայնագիրը, գուցե էլի ինչ-որ փաստաթուղթ, որը հետագայում իրավական ուժ կունենա։ Մեր գլխին ջարդվածն ընդամենը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ա։ Չնայած բոլորն ասում են, որ Նիկոլն այն չի ստորագրել, բայց տեսնում ենք՝ բովանդակությունն ուժի մեջ ա մտնում։ Դա տեղի ա ունենում, քանի որ հիմնված ա երեք մարդկանց, ԱՆՀԱՏՆԵՐԻ ազնիվ խոսքի վրա, որոնք ցանկացած պահի կարող են այլ բան հայտարարել։ Եթե դեկտեմբերի 1-ից հետո (երբ հայկական կողմը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ համաձայն ազատի Քարվաճառի ու Բերձորի շրջանները) Ալիևը որոշի, որ իրեն էդ ամենը չի բավարարում, հանգիստ կարող ա պատերազմի շարունակության մասին նոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ հանդես գալ ու պատերազմն սկսել արդեն ավելի հարմար դիրքերից։ Ու սա տեղի կունենա առանց որևէ պայմանագիր/համաձայնագիր խախտելու։ Եթե նույնիսկ դա չանի, այլ 4,5 տարի հետո ադրբեջանական կողմը ռուսներին զգուշացնի, որ այլևս ճիշտ չի համարում իրենց ներկայությունը (նման բան նախատեսված ա ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ մեջ), ապա հանգիստ կարող ա սկսել նոր պատերազմ, նույն հռետորաբանությամբ, նույն տրամաբանությամբ ու նպատակներով։ Եթե հայկական կողմը որոշի իրեն «խելոք չպահել» ու սուվերենություն խաղա, ապա հենց ռուսները կարող են հայտարարել, որ այլևս նպատակահարմար չեն գտնում տարածաշրջանում «խաղաղասիրական» գործություն իրականացնելը (նրանք ընդհանրապես զինված ուժերն այլ երկրում կիրառելու համար պետք ա ունենային օրենսդիր մարմինների համապատասխան որոշումը, ինչը, էս դեպքում, չկա ու կարելի ա էս իրենց նախաձեռնությունն ապօրինի համարել․ ռուսական զորքերն Արցախում գտնվելու ոչ մի իրավական հիմք չունեն ու էնտեղ են գտնվում ընդամենը խնդրո առարկա ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ հիման վրա)։ Ու մենք պատերազմը կվերսկսենք պայմաններում, երբ Հայաստանն Արցախին կապող 10 կմ-անոց հատվածը կես ժամում արկերի տակ կվերածվի բերրի վարելահողի ու մեր զինվորներն առաջնագծի խրամատներում չեն լինի ԴԵՌ։ Կասկածող կա՞, որ 2020-ի դետեմբերի 1-ից հետո (երբ ընդունեն հայկական կողմից Քարվաճառի ու Բերձորի շրջանները որպես շռայլ նվեր) ցանկացած օր ադրբեջանա-թուրքական կողմը վերսկսելու ա պատերազմը։ Անկախ նրանից, թե ինչ սպառազինություն ու մարտունակություն ուներ հայկական բանակը չարաբաստիկ նոյեմբերի 10-ի օրը, էս պատերազմը շարունակելու ա շա՜տ ավելի վատ դիրքերից։ Էս ա պատճառը, որ ասում ենք՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ընդամենը հետաձգում ա պատերազմը և ապահովում մեր ուժերի հետագա պարտությունը։ Հայկական կողմը դեռ հնարավորություն ունի փոխել իր հայտարարությունը և թույլ չտալ անառիկ Քարվաճառի ու Լաչինի հանձնումը»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
