«Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ». Սերժ Թանկյան
![]() 276 Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 12:40 Հանրահայտ երաժիշտ «System Of A Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, ինչպես ձեր բոլորը վշտանում եմ: Մեր երիտասարդ զինվորներուն, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցյալ 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի միասնականութեանբ: Մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացնելու մեր ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես պետք է, որ լիներ ձեզ համար, որ համաձայնագիրը, որն ստորագրվեց, պարտադրուած է մեզ՝ մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով: Ձեզ նման զայրացած եմ մեր պատմության մեջ մեկ անգամ ևս օգտագործվելու հնարավորությունից: Բայց մենք պետք է լուծենք ներսում առկա անկայունությունը: 1994-ին Արցախում հրադադարի ռեժիմից ի վեր մենք հնարավորություն ունեցանք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի և օլիգարխիայի: Սփյուռքի քաղաքական և տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն, նրանք նախընտրեցին մեզ օգտագործել որպես բանկային բանկոմատների մեքենաներ: Դուք՝ Հայաստանի քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում որոշում տվիք այդ ամենը փոխելու, երբ հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հակադարձել մեր քաղաքացիների ցանկությունները, սա ձեր ժամանակը չէ. Ձեր ժամանակն ավարտված է: Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ: Ոչ էլ մեր երկրի ներսում ավազակության և թալանի զզվելի պատկերներ: Դա ամոթալի և վիրավորական է այն մեր ընտիր զինվորների համար, ովքեր իրենց կյանքը տվեցին պայքարելով մեր գոյության համար: Մենք թույլ չենք տա ձեզ այլևս բաժանել մեզ: Բոլորս շատ հարցեր ունենք: Բայց որպեսզի այս հարցերն օբյեկտիվորեն պատասխանվեն, մենք պետք է թույլ տանք, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, ի տարբերություն մեր հարևանների, մենք ժողովրդավար ենք: Միգուցե երիտասարդ և անփորձ, բայց ժողովրդավար ենք: Եկեք վերահասցեագրենք մեր զայրույթն ու կատաղությունը և դրանք օգտագործենք որպես քայլաքարեր միավորված Հայաստանի համար և ամեն օր քրտնաջան աշխատենք այս պատերազմի աղետալի իրադարձությունների արդարությանը հասնելու ուղղությամբ: Եկեք միասին կառուցենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ ու երկիր: Մեկը, որը ոչ ոքի չի պատասխանում և ոչ ոքի ենթակա չէ»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
