Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Լուսավոր Հայաստան»-ը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

«Լուսավոր Հայաստան»-ը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
504
Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 17:10

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պարզաբանում է ներկայացրել․
✔️ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
✔️«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը որև կապ չունի Արցախում ստեղծված իրավիճակի կամ այդ իրավիճում փոփոխություն մտցնելու հետ:
✔️«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը կապ չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթի հետ:
✔️Մեզ առաջարկված արտահերթ նիստի օրակարգը եղել է վարչապետի հրաժարականի գործըթաց սկսելու մասին, առանց նոր վարչապետի թեկնածու առաջարկելու:
✔️ «Ով էլ գա, ավելի լավ կլինի». մենք 2018թ.-ին տեսել ենք ու դրա հետևանքով լրջագույն կորուստներ ունեցանք, նույն սխալը կրկնելու իրավունք չունենք:
✔️Արդեն մի քանի օր ու գիշեր, «Լուսավոր Հայաստանն» անդադար աշխատում է, փնտրելով արդեն ստեղծված իրավիճակից լուծումներ, որոնք Հայաստանին առաջ կտանեն և ոչ թե հետ:
✔️Մեզ համար այսօր առաջնահերթ է դեռ լարված առաջնագծում մեր տղաների անվտանգությունը և այն խարխլելու իրավունք ոչ ոք չունի:
Ու վերահաստատում եմ, որ Հայաստանն առաջ տանելու գործում Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի»: