«Որևէ մանրուք հանրությունից չի թաքցվելու». Էդուարդ Աղաջանյան
![]() 265 Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 18:15 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, միանշանակ է, որ այսօր հանրության գերակշիռ հատվածի ակնկալիքը գործող իշխանություններից հետևյան է. ապահովել երկրի ներքին կայունությունը և թույլ չտալ որոշ կասկածելի միավորների առիթից օգտվել և առաջ քաշել նեղ անձնական շահերից բխող ռևանշիստական օրակարգեր։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դա թույլ չենք տա։ Միաժամանակ պարզ է, որ հասկանալի պատճառներով ձեզ մոտ բազմաթիվ օբյեկտիվ հարցեր են ծագում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որոնց պատասխանները դեռևս չեն տրվել։ Վստահեցնում ենք, որ այն ծավալի տեղեկատվությունը, որն այս պահի դրությամբ հրապարակվել է վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից, առավելագույնն է, որ այս պահին հնարավոր է հանրայնացնել։ Բայց և պետք է վստահ լինեք, որ որևէ մանրուք այս ամբողջ գործընթացի վերաբերյալ հանրությունից չի թաքցվելու։ Դա ուղղակի բացառված է։ Պետականության շուրջ համախմբման կոչ անելն այս պահին նույնիսկ անիմաստ եմ համարում, քանի որ այդ համախմբվածությունը, ըստ էության, այս պահին կա. մենք դա տեսնում ենք, և հատկապես այս իրավիճակում դա առավել քան պարտավորեցնող է։ Միաժամանակ, յուրաքանչյուր ոք, ներառյալ մեր քաղաքական թիմը, պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվության իր բաժինը։ Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը և օրենքով սահմանված բոլոր միջոցները գործարկելու ենք այդ նպատակին հասնելու համար։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
