Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ոստիկանություն և ԱԱԾ այսօրվա այցի արդյունքները
![]() 327 Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 19:55 Այսօր վաղ առավոտից ինչպես Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն, այդ թվում՝ Երևանի Ազատության հրապարակից մարդկանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս հարցերով Պաշտպանի աշխատանքները շարունակվում են: Ի գիտություն են ընդունվել իրավապահ մարմինների պարզաբանումներն առ այն, որ նախաձեռնված են քրեական վարույթներ Քրեական օրենսգրքի 225.1-րդ և 307.1-րդ հոդվածներով, որոնք համապատասխանաբար վերաբերում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցացնելուն, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելուն: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նշված քրեական վարույթները, ինչպես նաև այդ վարույթներով կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են: Երեկ ու այսօր տեղի են ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդակցությունները Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Մեր յուրաքանչյուր քայլ այս օրերին առավել, քան երբևէ պետք է ուղղված լինի երկրում կայունության ապահովմանն ու պետականության ամրապնդմանը, պետք է բխի մեր հերոս զինվորների կյանքի ու առողջության պաշտպանության նպատակից: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
