Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«2 գումարտակ հրաժարվել է Շուշիի պաշտպանման համար պլանավորված օպերացիային մասնակցել»․ Արայիկ Հարությունյան

«2 գումարտակ հրաժարվել է Շուշիի պաշտպանման համար պլանավորված օպերացիային մասնակցել»․ Արայիկ Հարությունյան
652
Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 20:15

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերի ժամանակ կոնկրետ դեպքեր է հայտնել, որ զինվորականները հրաժարվել են մեկնել ռազմաճակատ:

«Մի դեպք նշեմ. գնդապետ Գրիգորի Սահակյանը, որ պիտի ուղեկցեր ՀՀ-ից եկած երկու գումարտակ, զեկուցում է, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանման համար պլանավորված օպերացիային մասնակցելուց»,- ասել է նա: