Բռնի ուժով բերման են ենթարկել Ազգային-ժողովրդավարական բևեռի գրեթե բոլոր անդամներին․ հայտարարություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը տեղեկացնում է․ «Այսօր ժամը 16:00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած հավաքը: Տեղի ունեցած ելույթներից հետո ոստիկանության և ԱԺ բևեռի անդամների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, ավելորդ կրքեր չբորբոքելու նպատակով, նախապես հայտարարված երթը չեղարկել և մեկ ամփոփիչ ելույթից հետո ավարտել հավաքը:
Սակայն, երբ Վարուժան Ավետիսյանն իր ամփոփիչ խոսում ժողովրդին իրազեկում էր երթը չեղարկելու մասին՝ հանկած ոստիկանության դիմակավորված խմբերը կայծակնային արագությամբ գրոհեցին Ազատության հրապարակը լքել պատրաստվող ժողովրդի ուղղությամբ՝ բռնի ուժով բերման ենթարկելով հավաքի գրեթե բոլոր մասնակիցներին, այդ թվում և կանանց:
Ձերբակալվեցին նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները՝ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Տիգրան Խզմալյանը, Արմենակ Կյուրեղյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը:
Մեր տեղեկություններով նախաձեռնող խմբի անդամներն այս պահին գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ մյուս բերման ենթարկվածները Երևանի ոստիկանական տարբեր բաժանմունքներում և քննչական բաժիններում:
Վերջիններիս հետ փաստաբաններին հանդիպել առայժմ չի հաջողվել և նրանք շուրջ երկու ժամ է զրկված են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից:
Իշխանություններից պահանջում ենք դադարեցնել բռնություններն ու ռեպրեսիվ մեթոդները և շտապ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին»:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
38317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
38217.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
43916.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
44016.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
31516.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
30916.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
51014.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
51314.11.2026, 10:42