Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ԱԳ խայտառակ նախարարի մասին». Արմեն Աշոտյան

«ԱԳ խայտառակ նախարարի մասին». Արմեն Աշոտյան
341
Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 00:35

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճանանների թիմի հերթական անթասիբ ներկայացուցիչն է փորձում կենդանության նշաններ ցուցադրել։
Խոսքս ԱԳ խայտառակ նախարարի մասին է։
Մի նախարարի, ով
❗️ 2018-ից սկսած նպաստեց Արցախի բանակցային գործընթացում մեր անփառունակ ձախողումներին։
❗️ 2018-ից իր լուման ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների թուլացման մեջ։
❗️Միջազգային մամուլում խայտառակ էր լինում, հատկապես՝ Արցախի հարցով։
❗️Իրանի հետ հարաբերություններում այնպիսի «հաղթանակների» հասավ, որ մինչև պատերազմ աղաչում էր Թեհրանին իրեն այց տալ Իրան ու արևելյան ձևերով սիրուն մերժվում։
❗️Դրսում ավելի շատ գործող վարչակազմի շահերն էր ներկայացնում, քան մեր ազգային օրակարգը։
❗️Արտերկրում գովազդում էր «թավշյան», Արցախի հարցի փոխարեն։
❗️2018-2019 թթ փաստացի հանեց Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի դիվանագիտական օրակարգից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով Թուրքիայի համար:
❗️Այնքան թուլակամ էր և ապիկար, որ պատերազմի ընթացքում դիվանագիտական ճակատում այդպես էլ որևէ լուրջ հաջողության չհասանք։
❗️Պաշտոնավարումը սկսեց հայտարարելով, որ նա այլևս դիվանագետ չէ, այլ քաղաքական թիմի անդամ։
Գնա կորի։ Այս խայտառակ կապիտուլյացիան նաև քո խղճին է։ Թեպետ քեզ որտեղից խիղճ»։