«Ես սա չե՛մ ներելու ձեզ, այսօրվա տեսածս չե՛մ մոռանալու». Արման Ղարիբյան
![]() 734 Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 23:25 «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես սա չե՛մ ներելու ձեզ, այսօրվա տեսածս չե՛մ մոռանալու, էս խեղճ մարդկանց լրիվ անտերության եք մատնել, իրենց տունը որոշել եք հանձնել ու անգամ հարկ չեք համարել պաշտոնապես իրազեկել, թե մինչև որ օրը պիտի լքեն իրենց տները կամ պիտի լքեն, թե ոչ։ Մարդիկ, մեկը մյուսին նայելով, սկսել են դուրս գալ տներից, ծանոթով մեքենա են գտնում, որ իրենց իրերը տեղափոխի, շատերը չգիտեն էլ, թե ուր։ Իրենց հայրենիքում ասես բռնել են գաղթի ճամփան։ Անասուն պահողները վատ վիճակում են, ոմանք թողել են եղածը, ոմանք ջրի գնով վաճառել Հայաստանից եկած կանխիկ փող ունեցող, առիթից օգտվող սրիկաներին։ Ու մեկը չի եկել այս մարդկանց մոտ, չի խոսել հետները, չի բացատրել, թե ինչու այսպես եղավ, ներողություն չի խնդրել, աջակցություն չի ցուցաբերել ու չի խոստացել, հույս չի տվել, որ իրենք մի օր էլի տուն են ունենալու։ Մենք պետություն ունե՞նք, թե՞ էլի անհատներս ենք պետությունը, էլի ամեն ինչ պիտի անհատների ու ՀԿների վրա մնա՞, մինչև ե՞րբ։ Էն հումանիտար օգնությունները դեռ չհասա՞ն Հայաստան։ Դուրս եկեք ձեր ծակերից, տեր կանգնեք մարդկանց, որոնց պարտավոր եք ծառայել ի պաշտոնե, թարգեք ձեր աթոռակռիվը (այդ թվում և ընդդիմություն կոչված տականքները)... Ես սա ձեզ չե՛մ ներելու, այսօրվա տեսածս չե՛մ մոռանալու.... ՀԳ - Լուսանկարում այն ընկույզն է, որը քարվաճառցի մի տղամարդ այգու դուռը փակելուց առաջ դրեց բռիս մեջ։ Ասաց՝ կերեք, տեսեք ինչ լավ պոպոք ունեինք։ ՀԳ2 - Կներեք էմոցիաներիս համար, երնեկ չգայի, չտեսնեի»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
