Արցախ մեկնած Հայկ Մարությանն արդեն Երևանում է․ ավագանու անդամները նիստի են սպասում․ «Ժողովուրդ»
![]() 342 Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 08:50 ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ օրերս՝ հրադադարին գրեթե զուգահեռ, մեկնել էր Արցախ, արդեն Երևան է վերադարձել: Նկատենք, որ Մարությանի հավաքած ջոկատը ձևավորվեց այն ժամանակ, երբ արդեն հստակ էր, որ իշխանությունները բանակցություններ են իրականացրել, ու առաջիկայում պատերազմը ավարտվելու է: Մենք տեղեկացանք, որ թեև քաղաքապետը Երևանում է, բայց քաղաքապետարան չի գնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ նոյեմբերի 24-ին քաղաքապետարանը ավագանու նիստ է պլանավորում իրականացնել: Դեռևս օրակարգում որևէ «արտառոց» հարց չկա ընդգրկված: Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն էլ այս ժամանակահատվածում որևէ ձևով չեն կարողացել որևէ հանդիպում ունենալ Հայկ Մարությանի հետ, պատերազմի վերաբերյալ ինչ-որ հարցեր քննարկելու ու անգամ ջոկատի ստեղծման վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա ճշտելու համար: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
