«Դադարեցրեք պոստերից Նիկոլ Փաշինյանին աջակցող ուղերձներ հղող կամավորականների լայվերը հեռարձակել Հ1-ով». Արշալույս Մղդեսյան
![]() 352 Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 04:10 «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշեք՝ 1998թ. փետրվարի 3-ին պատերազմը հաղթած երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարաժարական տվեց: Լուծում էր առաջարկում, չհամաձայնեցին, գնաց: Պատերազմը պարտված երկրի ղեկավարությունն ի՞նչ պիտի անի: Դիվանագիտության ճանապարհով պատերազմը չկանխած ԱԳ նախարարությունը, բարձրաստիճան դիվանագետներն ի՞նչ պետք է անեն: Բանակը 21-րդ դարի կամ ինչպես մոդա է ասել 5-րդ սերնդի պատերազմին չպատրաստած ՊՆ և ՊԲ ղեկավարությունն ի՞նչ պետք է անեն: Էս երկրին անցնցում լուծումներ են պետք: Մենք դեռ արնահոսում ենք: Հանկարծ կոմբատանտներին չքաղաքականացնեք, հետո պատուհաս են դառնալու: ՀԱԲ-ի օրինակը վկա: Դադարեցրեք պոստերից Նիկոլ Փաշինյանին աջակցող ուղերձներ հղող կամավորականների լայվերը հեռարձակել Հ1-ով: Առհասարակ հրամանատարությունը դա չպիտի թույլ տա, կոշտ ձևով կանխի: Եթե առաջ ընտրությունից ընտրություն էր բանակը քաղաքականացվում բարձրագույն հրամանատարության մակարդակով, հիմա պոստում կանգնած զինվորն էլ է քաղաքական թեմաների մեջ: Էս խառնաշփոթին վերջ տվեք: Սա քաղաքացիական պատերազի ու պետության փլուզման ճանապարհ է: Լուծումներ են պետք, ոչ թե հաթաթաներ: Եթե հրաժարականն է լուծումը, ուրեմն՝ դա պետք է արվի, եթե ազգային համաձայնության կառավարություն է լուծումը, պետք է այն կազմել: Բայց առանց ցնցումների: Վրեժի մասին ընդհանրապես չխոսեք»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
