Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի և ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման հարցերը». ԱՀ նախագահ

«ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի և ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման հարցերը». ԱՀ նախագահ
376
Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 18:40

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ:
Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը»: