Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Վարչապետը պարզաբանում է, թե ինչո՞ւ եռակողմ ստորագրության հարցը չի քննարկվել ԱԺ-ում և ընդդիմադիր ուժերի հետ

Վարչապետը պարզաբանում է, թե ինչո՞ւ եռակողմ ստորագրության հարցը չի քննարկվել ԱԺ-ում և ընդդիմադիր ուժերի հետ
336
Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 22:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ 3 ղեկավարների ստորագրած հայտարարությանը: Նա հայտնեց, որ նման որոշում կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում, հակառակ դեպքում, նրա խոսքով 20-30 հազար զինվոր կընկներ շրջափակման մեջ, կընկներ նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և մի շարք այլ շրջաններ:

«Դուք ասում եք՝ ինչու հարցը չի քննարկվել ԱԺ-ում, ընդդիմության հետ և այլն: Դա, ըստ էության, մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել, որովհետև դա մոտավորապես նույնն է, որ մենք ասենք՝ մեր ստորաբաժանումը ինչ-որ մի տարածքից ետ է քաշվել, կամ որոշել է գրոհել, ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվել ԱԺ-ում կամ ընդդիմության հետ»,- ասաց վարչապետը: