«Պատերազմի ժամանակ եղել են ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներ». վարչապետ
![]() 318 Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 22:40 ՀՀ վարչապետն այսօր՝ Հանրայինի եթերում անդրադարձավ այն քննադատություններին, թե իշխանությունը պատերազմի ընթացքում չկարողացավ պատշաճ կատարել կազմակերպչական աշխատանքները: «Ցանկացած պատերազմում ի հայտ են գալիս բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ, և այո, այդպիսի խնդիրներ այս պատերազմում էլ եղել են: Այդ խնդիրները եղել են ոչ միայն կազմակերպչական բնույթի, այլև եղել են ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էի՝ պարզվեց, որ մեր ԶՈՒ կիրառման պլանի առումով մենք բանակին մոբիլիզացիոն ռեսուրսով օգնելու համակարգն այնքան էլ արդյունավետ չի գործում: Մենք այստեղ, իհարկե, լրջագույն վերանայումների կարիք ունենք. լրջորեն պետք է մտածենք բանակի և՛ մատակարարումների, և՛ կառուցվածքի գործողությունների մասին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սննդի մատակարարման նոր համակարգն իրեն լիովին արդարացրել է: Նրա խոսքով՝ գոյություն ունեցող զորահավաքային պլանները չէին համապատասխանում ներկա իրողություններին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
