«Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում՝ Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի». Նիկոլ Փաշինյան

«Շուշին, այո, ընկել է, և ընկնելուց հետո Շուշին հետ ազատագրելու փորձեր են եղել»,- Հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետը
Նրա խոսքով՝ առաջին փորձն ընդհանրապես չի ստացվել, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի և դիրքավորվել այնտեղ։ Բայց խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը. Շուշին շարունակել է մնալ հակառակորդի ձեռքում:
«Շատ միֆեր կան Շուշիի հետ կապված․ օրինակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է, ինձ էդ օրերին լուր տվեցին, թե 50 հոգանոց խումբ կա այնտեղ։ Ես ինֆորմացիան տվողից կոնտակտ խնդրեցի այնտեղ գտնվողներից, փոխանցեցի զինվորականներին։ Հետագայում պարզվեց, որ այդ անձն, իրականում, Ստեփանակերտում է։ Տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքում էին: Ես ուզում եմ ասել, որ մեր հանրությունն իմանա, որ Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում՝ Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Ես ասել եմ, որ մենք չենք կարող Շուշին հանձնել, որովհետև Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
38317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
38217.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
43916.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
44016.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
31516.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
30916.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
51014.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
51314.11.2026, 10:42