«Վախեցած, ընկճված մայրն ինչպե՞ս երեխաներին վերցնի, գնա Արցախ ապրելու». Պետրոս Ղազարյանը՝ վարչապետին
![]() 246 Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 23:20 «Արյոք ճիշտ չե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- Հանրայինի եթերում ՀՀ վարչապետից հետաքրքրվեց Պետրոս Ղազարյանը՝ մատնանշելով, որ այժմ շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ հասարակության մի հատվածը պահանջում են իր հրաժարականը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախ պիտի ասեմ, որ մենք, իսկապես, շատ ծանր ժամանակներ ենք ապրում: Սա մեր բեռն է՝ անկախ նրանից, թե ով ինչ դեր է ունեցել այս պատմության մեջ, և մենք այդ բեռն ազգովի պիտի կրենք: Մյուս կողմից պետք է մտածենք մեր ապագայի մասին, որովհետև շատ կարևոր է, որ այս փուլում մենք մեր ապագայի տեսլականը տեսնենք: ԼՂ ապագայի տեսլականը տեսնենք: Մենք այսօր շատ հստակ ուղերձներ պիտի հղենք, որ ԼՂ հայությունը պետք է վերադառնա իրենց տները, որովհետև պայքարը չի ավարտվել. Ղարաբաղի հարցը վերջնական կարգավորում չի ստացել»: Վարչապետի խոսքով՝ այդ տեսլականն ի կատար ածելու համար առաջին հերթին արցախցիները պետք է վերադառնան իրենց տները: Նա հայտնեց, որ ենթակառուցվածքները վերականգնելու համար՝ արդեն աշխատանքներ են տարվում: «Վախեցած, ընկճված մայրն ինչպես երեխաներին վերցնի, գնա Արցախ ապրելու»,- հետաքրքրվեց հարցազրուցավարը: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում դառնում է ամենակարևոր գործոններից մեկը, որոնք երաշխիքն է, որ իրենց ներկայությամբ պատերազմ չի սկսվի կամ համենայն դեպս ծավալներ չեն ստանա»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
