Չնայած ճնշումներին, կլինեն այլ հեռացողներ. «Փաստ»
![]() 303 Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 08:45 «Փաստ» օրաթերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր արդեն իսկ խոստովանել է, որ օրերս խմբակցության անունից տարածված հայտարարությունից տեղյակ չեն եղել, իսկ եթե տեղեկացվել են, ապա միայն հայտարարության առաջին մասից: «Փաստ» թերթի տեղեկություններով, սա լուրջ դժգոհություններ է առաջացրել խմբակցությունում, որի անդամների մի զգալի մասն առանց այդ էլ, մեղմ ասած, գոհ չէ, որ ստիպված է խուսափել հանրության մեջ դուրս գալուց, մարդկանց աչքերի մեջ նայելուց, քանզի փաստացի պատասխանատվություն ստանձնեց Փաշինյանի ստորագրածի համար: Այս մասին իմանալով՝ վերջինիս կողմից ամեն ջանք գործադրվում է, որ խմբակցությունից նոր հեռացողներ չլինեն: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, խմբակցությունից հեռացած Վարդան Աթաբեկյանի տան մոտ գիշերը «իմքայլական» որոշ պատգամավորների «հավաքվելն» առաջին հերթին «մեսիջ» էր մյուսներին, որ չհամարձակվեն «թռնել»: Մյուս կողմից՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ պատգամավորների կողմից կլինեն «երդման տեքստեր», որ երբեք թիմը չեն լքի, ինչպես նաև «կոլեկտիվ դատապարտումների» տեքստեր հեռացողների հասցեին: Սակայն, ըստ նույն աղբյուրների, կլինեն պատգամավորներ ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք ի վերջո որոշում կկայացնեն ու կհեռանան: Ի դեպ, գործադիրում նման շարժ արդեն նկատելի է, թեպետ ոչ ամենավերին էշելոններում: Մեր տեղեկություններով, չնայած իրականացվող ճնշումներին, սա մեծ թափ է ստանալու, եթե այս վիճակը մի քանի օր էլ շարունակվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
