Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Այսօրվանից պետք է սկսենք հայ անհատի բարոյահոգեբանական, էթիկական կերտման աշխատանքները». Տ. Սիմոնյան

«Այսօրվանից պետք է սկսենք հայ անհատի բարոյահոգեբանական, էթիկական կերտման աշխատանքները». Տ. Սիմոնյան
290
Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 09:40

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ շատ կվերլուծենք այս իրավիճակին հանգելու գործողություններն ու անգործությունը և շատ հետևություններ կանենք։
Բայց այսօրվանից պիտի գիտակցենք, որ այս ամենի հիմքում ոչ այնքան մեր պետության նյութական աշխատանքի թերացումներն էին, որքան՝ հոգևոր, ազգային աշխատանքի բացակայությունը։
Արդյունքը մեզանում ՀԱՅ ԱՆՀԱՏԻ, ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ դաստիարակման իսպառ արհամարհանքն էր՝ հանուն ինչ֊որ անհասկանալի և կենցաղապաշտ արժեքների, որոնք միայն սպառող կենդանի են ձևավորում, անհոգի, տգետ ու անգիտակից:
Այս «դասը» հենց դրա մասին էր։ Եվ բացի այն, որ մենք անհապաղ պետք է փորձենք վերացնել այդ չարաբաստիկ հայտարարության հայակործան դրույթների հետևանքները, մենք հենց այսօրվանից պետք է սկսենք ՀԱՅ ԱՆՀԱՏԻ, ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ բարոյահոգեբանական, էթիկական կերտման, հասունացման աշխատանքները։
Եվ վստահեցնում եմ՝ չի լինի այդպիսի մարտահրավեր, որ չհաղթահարի հայ ազգի հավաքական գիտակցությունը:
Լաոն պիտի զարթնի ամեն հայի սրտում և հոգում, կազմակերպի իր ամենօրյա հայրենանվիրումն աշխատանքով և օրինապահությամբ՝ որպես ոչ հեռավոր ապագայում երաշխավորված ՀԱՂԹԱՆԱԿԻ գրավական»: