«Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, ամենավատ բանին արդեն պատրաստ ենք»․ փաստաբան
![]() 440 Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 21:35 «ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ՝ ծայրահեղ ծանր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, որն այդ պահին գտնվում էր հիվանդանոցի բակում: Մկրտչյանն ասաց, որ վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունեցել Գրիգորյանի առողջական վիճակի վրա, և, որ միջնորդություն են ներկայացնելու դատարան, որպեսզի Մանվել Գրիգորյանը բուժումն արտերկրում շարունակի: «Փորձենք ևս մեկ անգամ արտերկրում բուժման հնարավորություն ընձեռենք: Չնայած ծանր վիճակին՝ հոկտեմբերի 13-ին Մանվել Գրիգորյանն իր ջոկատի հետ մեկնել էր Արցախ և մինչև հոկտեմբերի 20-ը գտնվել է Արցախում, դրանից հետո ծանր հիվանդացել է նաև այս հայտնի համավարակով, տեղափոխվել է Երևան: Երևանում վիճակը համեմատաբար լավ էր, կազդուրվում էր, բայց վերջին իրադարձություններն իրենց շատ բացասական հետևանքը տվեցին: Ես արդեն 3 տարի անընդմեջ ամենօրյա ռեժիմով շփվում եմ, վիզուալ երբեք նման վիճակ չեմ տեսել՝ չկա գիտակցություն, չկան ռեակցիաներ, չկա մարդուն ճանաչել, ամենավատ բանին արդեն պատրաստ ենք: Չկա կոնտակտը, չկա գիտակցությունը, ինձ չի ճանաչել, որ ես ամեն օր կողքի մարդ եմ եղել»,- ասաց Արսեն Մկրտչյանը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
