Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Զինվոր-բուժակը դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում և անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում

Զինվոր-բուժակը դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում և անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում
511
Շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ., 21:45

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր զորքերի հերոսական դրվագներից
Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված վերադարձել է շարք: Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ: Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում են, ոմանք վիրավորվում: Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից: Վերջում ստանում է նաև բեկորային վիրավորում, բայց բոլորին հանելուց հետո միայն փորձում է անձամբ դուրս գալ: Սողեսող մի քանի անգամ իրեն սրսկելով անցնում է մոտ վեց կմ և բարեբախտաբար փրկվում:
Շարունակելի»։