Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հայաստանի անվտանգության համակարգը դողէրոցքի մեջ է». Նարինե Դիլբարյան

«Հայաստանի անվտանգության համակարգը դողէրոցքի մեջ է». Նարինե Դիլբարյան
304
Կիրակի, 15 նոյեմբերի, 2020 թ., 21:45

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊՆ-ն իր վարկածն է ներկայացնում տեղի ունեցածի, իր արդարացումները, սակայն ամբաստանվող գերատեսչության արդարացում փաստարկները հետաքննության հիմք են, անշուշտ, Հայաստանին հայտարարված էր ոչ միայն ռազմական պատերազմ, այլև աշխարհի ազդեցիկ հետախուզական ուժերի կողմից ծավալվող տեղեկատվական և քարոզչական, մեզ կամազրկելու, խեղճացնելու, հայկական գործոնը չեզոքացնելու ուղեղների լվացքի մեծ պատերազմ, պետք է զգոն լինել, վարչապետի հետ առաջին հանդիպմանը ես նրան հարց ուղղեցի, թե ինչ է անում ՀՀ հետախուզությունը, ի՞նչ տվյալներ և ի՞նչ ազդեցություններ են մեզ վրա ուղղված, և Նիկոլ Փաշինյանը նյարդային արձագանքեց՝ մենք չունենք հետախուզություն, անունը կա, վարչություններ կան, բայց աշխատանք չի արվում, թերթերից նյութեր են հավաքում և մատնանշեց, որ միայն մեկ կարևոր դիտարկում է կարողացել քաղել այսքան ժամանակ: Նման վիճակը պետք է շտկել, Հայաստանի անվտանգության համակարգը դողէրոցքի մեջ է, հստակեցումներ են անհրաժեշտ»: