«Այս պարտության հեղինակը ոչ միայն իրեն մեղավոր չի զգում, այլև քաղաքական հաշվեհարդարներ է տեսնում». Ավետիք Իշխանյան
![]() 313 Կիրակի, 15 նոյեմբերի, 2020 թ., 21:15 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարկված հայրենիք, զրկված հայրենիք Հ․ Թումանյան Շշմելու բան է. ցանկացած պետություն, երկիր, ազգ, ժողովուրդ, այսպիսի նվաստացուցիչ պարտություն կրելուց հետո չէր հանդուրժի պարտության հեղինակ երկրի ղեկավարին։ Թերևս ինքը՝ պարտության հեղինակը, իմանալով իր ժողովրդին՝ առնվազն ինքնասպան կլիներ։ Եթե նա այդքան ուժ չունենար, ապա ժողովրդից ներողություն խնդրելով հրաժարական կտար և կհեռանար։ Եթե նույնիսկ, որ քիչ հավանական է, այդ էլ չաներ, նրա իսկ նախկին համախոհները (քանի որ ներկա, ուղղակի չէին կարող լինել), նրան պաշտոնանկ կանեին։ Իսկապես, մենք ունիկալ Չժողովուրդ ենք։ Այս համազգային խայտառակությունից հետո, ոչ միայն պարտության հեղինակն իրեն մեղավոր չի զգում, այլև քաղաքական հաշվեհարդարներ է տեսնում։ Նրա համախոհները, պարզվում է, այսօր էլ են նրան կրծքով պաշտպանում։ Պարտվող ղեկավարի անօրինական հրահանգներն էլ կատարում են ուսադրի պատիվը գետնած իրավապահ և ռազմական սպաները։ Այս ամենից հետո համոզված եմ, որ մենք արժանի չենք ոչ միայն պետություն ունենալու, այլև ազգ, ժողովուրդ կոչվելու։ Ինքս, այս ամենից հետո, անհարմար եմ զգում հայ լինելու համար, բայց և չեմ կարող հրաժարվել հայ լինելուց, քանի որ կնմանվեմ նույն վերոնշյալ «հայ» կոչվածներին։ Այո՛, հայի խարանը ճակատներիս շարունակելու ենք քարշ տալ մեր գոյությունը Հայաստան կոչվող տարածքո՞ւմ, թե՞ այլ երկրներում, այլևս կարևոր չէ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
