Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Որքան էլ իրար դեմ պայքարելով երկարացնենք ձեր գոյությունը, միևնույն է, հեռանալու եք». Կարպիս Փաշոյան

«Որքան էլ իրար դեմ պայքարելով երկարացնենք ձեր գոյությունը, միևնույն է, հեռանալու եք». Կարպիս Փաշոյան
337
Կիրակի, 15 նոյեմբերի, 2020 թ., 23:45

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակում հանրահավաք իրականացնող քաղաքական ուժերին։
Հայ ժողովրդի մի զգալի մասը ատում է ձեզ, վախենում է, քանի որ դուք բազմաթիվ տառապանքներ ու զրկանքներ եք պատճառել մարդկանց։ Ասվածից հետևում է, որ ձեր ամեն մի գործողությունը երկարաձգում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը։
Միշտ այդպես է լինում․ անձնականի և համընդհանուրի միջև մարդիկ ընտրում են առաջինը, քանի որ եսասիրական բնական պատկերացումներից ելնելով ֆիզիկական ցավը շատ ավելի անտանելի է, քան կապիտուլյացիայի բարոյահոգեբանական հետևանքը։ Այսինքն՝ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը Արցախի հետ միասին նաև Հայաստանը գերեզմանը մտցնի, ապա միևնույն է, մարդիկ նախապատվությունը տալու են նրան։ Իրականում ցավալի բան եմ ասում, բայց այդպես է։
Ի վերջո բոլորդ էլ հեռանալու եք, իհարկե՝ Նիկոլ Փաշինյանն էլ ձեր հետ միասին։ Որքան էլ իրար դեմ պայքարելով երկարացնենք ձեր գոյությունը, միևնույն է հեռանալու եք։ Status quo-ի փոփոխությունը անիմաստ է դարձրել բոլորիդ լինելությունունը»։