«Դադարեք ինքնախաբեությամբ զբաղվել. Հայաստանն այլևս Ռուսաստանի ծայրագավառն է, Երևանի նահանգը». Նարինե Մկրտչան
![]() 412 Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 06:15 Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքը վարչապետ է ընտրում, նշանակում, ազատ արձակում: Ով մի ուշադրության արժանի կամ անգամ անարժան գրառում է անում, մեկնաբանություն է գրում, դառնում է վարչապետի պոտենցիալ թեկնածու: Ռուսաստանի հայ գործակալներն են իրենց հանձնարարված անուններն են արագ-արագ շրջանառում: Առաջին: Դադարեք ինքնախաբեությամբ զբաղվել. Հայաստանն այլևս Ռուսաստանի ծայրագավառն է, Երևանի նահանգը: Նահանգն ընդամենը նահանգապետ է ունենում: Երկրորդ: Հիմա ոմանք կամ շատերն ուզում են ցարի ուշադրությանը արժանանալ՝ վստահ, թե ով հեռացնի Նիկոլին՝ նա էլ կլինի վարչապետ: Այսօրվանից ձեր վարչապետն էլ, նախագահն էլ Պուտինն է, որը մեզ այնքան է ստորացրել է, որքան կարողացել է: Բայց մեր ԶԼՄ-ները դեռ հիացած գրում են՝ «Ռուսաստանը փրկում է Ղարաբաղի հայկական եկեղեցիները»: Երրորդ: Ղարաբաղը անկախություն էր ուզում, ստացա՞վ այդ անկախությունը: ԼՂՀ բոլոր իշխանությունները պարզապես դադարել էին խոսել Հայաստանի հետ վերամիավորման մասին: Հիմա հարց եմ տալիս. ողջ ներուժն ու ժամանակը ծախսում էիք Ղարաբաղի անկախացման ճանաչման վրա, բայց ստացանք ռուս-ադրբեջանաթուրքական օկուպացիա: Մի տարօրինակ բան էլ է նկատվում. ոմանք կամ շատերը մազոխիզմից արագ անցնում են ամեն ինչ մոռանալու վիճակի և ապրում սովորական առօրյայով: Չե՞ք հասկանում, թե ինչ է կատարվել: Առաջ, եթե միայն Ղարաբաղն ազատագրելու մասին պետք է մտածեինք, հիմա նաև՝ Հայաստանի ազատագրման մասին: Պիտի ազատագրենք ադրբեջանցիներից, թուրքերից, ռուսներից միաժամանակ: Դեռ սելջուկներն ու մոնղոլ-թաթարներն էլ կարող է գան: Լրջացե՛ք, հայեր: Մեզ ծանր պայքար, տառապագին աշխատանք և անխուսափելի նոր պատերազմ է սպասվում: Սա ֆեյսբուքյան «Հաղթելու ենք» հեշթեգը չէ, մենք իրական հաղթանակներ պետք է կերտենք: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
