«Պղտոր ջրում ձուկ որսացողներն այլևս տեղ չունեն Հայաստանի քաղաքական կյանքում». Հակոբ Արշակյան
![]() 299 Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 10:25 ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Սփյուռքի, պատերազմի օրերին մենք ականատեսը եղանք հազարավոր հայորդիների սխրանքներին, ովքեր հաղթահարելով մահվան սպառնալիքը, մինչև վերջ մնացին խրամատներում կանգնած։ Նրանցից շատերը հերոսաբար կռվելով ընկան մարտում, և մեր աղոթքները նրանց հետ են։ Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի հիշատակի առաջ։ Իմ երեխաները կմեծանան նրա՛նց օրինակով։ Հայաստանի ապագան այդ տղաներինն ու աղջիկներինն է, ովքեր պիտի տեր կանգնեն մեր երկրին՝ առաջնորդելով այն դեպի նորանոր բարձունքներ։ Միայն նրանք, ովքեր հաղթեցին մահը, կարող են ուս ուսի, մեջք մեջքի տված ապահովել համահայկական համախմբվածություն՝ Հայաստանի հետագա զարգացումն ապահովելու նպատակով։ Դասալիքներն ու պղտոր ջրում ձուկ որսացողներն այլևս տեղ չունեն Հայաստանի քաղաքական կյանքում, ապագան հաղթողներինն է, ապագան կանգնողներինն է։ Իմ Վարչապետը Նիկոլ Փաշինյանն է»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
