«Շատ է խոսվում, թե ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ. տվյալներ են վաճառվել հակառակորդին». Հայկ Սարգսյանը՝ վարչապետին
![]() 287 Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 14:35 «Արդեն ժամանակ է, որ խոսենք մեր սխալների մասին և ներկայացնենք, թե որտեղ ենք սխալվել: Բացի այդ՝ հանրության շրջանում շատ է խոսվում, որ մեր հակահետախուզությունը լավ չի աշխատել. ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, ովքեր բազմաթիվ տեղեկություններ, կոորդինատներ են վաճառել»,- դիմելով ՀՀ վարչապետին՝ Աժ-ում ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Փաշինյանը արձագանքելով պատգամավորի խոսքին, ասաց. «Ես չեմ կարծում, որ ճիշտ ռեժիմ է, որ մենք ասենք, թե բնակչությունն ունի տվյալներ, որ կոորդինատներ են վաճառվել հակառակորդին: Ես կարծում եմ, որ եթե նման կոնկրետ դեպքեր կան, պետք է կոնկրետ քրեական գործեր հարուցվեն: Այո՛, մեղավորներ պետք է փնտրվեն, եթե էդպիսի դեպքեր կան, բայց ուղղակի խոսել տեսականորեն ինչ-որ դավաճանների մասին, ովքեր տեսական տվյալներ են հայտնել հակառակորդին, դա չեմ կարծում՝ ճիշտ ռեժիմ է: Այն քաղաքացիները, ովքեր նման տվյալներ ունեն, իհարկե, անպայման պետք է այդ հարցով դիմեն իրավապահ մարմիններին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
