«Փաշինյանի ռեժիմն անցավ ամենակեղտոտ գործելաոճին, որին անգամ Սերժ Սարգսյանը չէր դիմում». Հայկ Մարտիրոսյան
![]() 388 Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ., 15:00 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՇՈԿԱՅԻՆ. Նիկոլ Փաշինյանի ռեժիմն անցավ ամենակեղտոտ գործելաոճին, որին անգամ Սերժ Սարգսյանը չէր դիմում: Մասնավոր օգտահաշիվներով տարածվում է մի տեսագրություն, որտեղ իշխանությանն այս օրերին շատ մեծ խնդիրներ հարուցած մի հանրային անձ է պատկերված: Սեռական բնույթի տեսանյութ է: Իհարկե, վարկաբեկող նշանակության: Եվ, իհարկե, դա անում են հիմա և, իհարկե, ամենայն հավանականությամբ, ԱԱԾ կամ ոստիկանության յոթերորդ վարչության գաղտնի արխիվներից Փաշինյանի հրամանով անանուն հրապարակելով: Եթե սա դիփֆեյք չէ, այսինքն՝ նախկինում արդեն իմ ներկայացրած բնույթի կեղծ տեսանյութ չէ, որտեղ այլ մարդու մարմինը կամ դեմքը լիովին բնականորեն տեղադրվում է այլ մարդու մարմնի վրա և նրան վերագրվում խոսքեր, ապա ամենայն հավանականությամբ, այն նկարվել է ԱԱԾ-ի, կամ առնվազն ոստիկանության յոթերորդ վարչության կողմից, պահվել է երկար տարիներ և հիմա, երբ այլևս մարդը թշնամի է մոլագարի ռեժիմին, նետվում է հրապարակ՝ անձին վարկաբեկելու նպատակով: Սա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է, նրան խիստ հատուկ մոտեցումը, նրա բացահայտ, անհերքելի գործելաոճը: Ամեն բան անել՝ հակառակորդներին ստով կամ իրական կոմպրոմատներով վարկաբեկելու, ոչնչացնելու համար: Նաև Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է՝ անձին վարկաբեկել փորձելով՝ վարկաբեկել նրա գործը կամ խոսքը: Դա մոտեցում է, որ ազդում է միայն նախրի վրա: Մտածող զանգվածն անձնական կյանքերով մարդկանց հանրային կերպարները չի դատում, հաղորդվող տեղեկությունները չի քննարկում, դրանց բովանդակությունը չի տուժում: Յուրաքանչյուր մարդ ունի անձնական կյանքի, անձնական կարծիքի, անձնական, ոչ հանրային վարքագծի իրավունք։ Թե ինչ է անում մարդն իր մասնավոր կյանքում, ինչ է սիրում և ինչով է զբաղվում, ոչ ոքի չպետք է հետաքրքրի։ Այնքան ժամանակ՝ քանի դեռ դա հակաօրինական չէ և չի վնասում այլոց։ Եվս մի ապացույց, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Ստորագույն, ցածրագույն մի արարած, որ ոչնչի առջև երբեք կանգ չի առնում, որ պատրաստ է իջնել մարդկային անկման խորխորատները՝ միայն թե հասնի իրենին, կասեցնի հակառակորդներին, ոչնչացնի նրանց: Ամեն բան, ամեն մեթոդ լավ և ընդունելի է Նիկոլ Փաշինյանի համար: Ճիշտ այնպես, ինչպես վաճառեց հայրենիքը»: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
